«Հայկական Սփյուռքը մեր ինքնության կարևոր մաս է, բայց քաղաքականությունը ձևավորվում է ներսում` ներքին քննարկումների արդյունքում»: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի շրջանակներում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հիմա սոցիալական ցանցերի և այլ գործիքների կիրառմամբ Սփյուռքն էլ է դառնում սրա մասնակիցը, սակայն քաղաքականության հիմնական առաջնահերթությունները ձևավորվում են Երևանում` հայկական հասարակության ներսում: Վերջին վեց տարիների ընթացքում մենք հաշվի ենք առել այս գործոնը, բայց ինչպես նշեցի, քաղաքականության գերակայությունները` անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն և ժողովրդավարությունն այն ուղղություններն են, որոնցով Սփյուռքը կարող է աջակցել Հայաստանին»,-ասաց Արմեն Գրիգորյանը: