ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու լուրն Անդրանիկ Քոչարյանը NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել։
«Անհասցե լուրերին ես երբևիցե չեմ պատասխանում։ Կարձագանքեմ այն ժամանակ, երբ թաքնված աղբյուրի պատվիրատուի անունը կհնչեցվի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը թեմային անդրադարձել է նաև լրագրողների հետ զրույցում, նշելով, որ տեղյակ չէ այդ լուրի մասին․ «Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Ընդ որում աղբյուրը պետք է գտնել։ Տեղյակ չեմ, որ նման օրակարգ կա»։
Ավելի վաղ «Ազատությունը» գրել էր, որ ՔՊ խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Քոչարյանը ևս տեղյակ է թիմակիցների մտադրության մասին։











