Գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով երկու պատկեր ստեղծելը կարող է սպառել նույնքան էներգիա, որքան սմարթֆոնի լիցքավորումը,  ChatGPT-ի հետ հաղորդագրության մեկ փոխանակումը կարող է այնքան տաքացնել սերվերը, որ այն սառեցնելու համար մի շիշ ջուր կպահանջվի:

Մասշտաբայնացման դեպքում այդ ծախսերը կտրուկ աճում են: Վերջին գնահատումներց մեկիհամաձայն, մինչև 2027 թվականը ԱԲ-ի համաշխարհային հատվածը տարեկան կարող է սպառել նույնքան էլեկտրաէներգիա, որքան Նիդեռլանդները: Nature Computational Science ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը բացահայտում է ևս մեկ մտահոգություն. ԱԲ-ն կարող է հսկայական ներդրում ունենալ աշխարհում էլեկտրոնային թափոնների աճող կույտի մեջ:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱԲ-ի միայն գեներատիվ հավելվածները կարող են մինչև 2030 թվականը մոլորակում այս վտանգավոր թափոններն ավելացնել 1,2 միլիոնից մինչև հինգ միլիոն մետրիկ տոննա՝ կախված նրանից, թե որքան արագ է զարգանում այս ճյուղը:

Այս ներդրումը կավելանա տասնյակ միլիոնավոր տոննա էլեկտրոնային ապրանքներին, որոնք աշխարհը ամեն տարի դեն է նետում: Բջջային հեռախոսները, միկրոալիքային վառարանները, համակարգիչները և այլ թվային սարքերը հաճախ պարունակում են սնդիկ, կապար և այլ թունավոր նյութեր։Սխալ օգտահանության դեպքում դրանք կարող են աղտոտել օդը, ջուրը և հողը:

Նման սարքավորումները երկուսից հինգ տարվա ծառայության ժամկետ ունեն, բայց հաճախ նոր տարբերակների հայտնվելուն պես դրանք փոխարինվում են:

Պարզելու համար, թե որքանով է գեներատիվ ԱԲ-ն նպաստում այս խնդրի լուծմանը, Իսրայելի Ռայխմանի համալսարանի կայուն զարգացման հետազոտող Ասաֆ Ցախորը և նրա գործընկերները ուսումնասիրել են մեծ լեզվական մոդելների գործարկման համար օգտագործվող սարքային ապահովման տեսակը և ծավալը, այդ բաղադրիչների աշխատանքի տևողությունը և գեներատիվ ԱԲ-ի հատվածի աճի տեմպերը։ Հետազոտողները զգուշացնում են, որ իրենց կանխատեսումը մոտավոր գնահատական ​​է, որը կարող է փոխվել՝ կախված մի քանի լրացուցիչ գործոններից:

Օրինակ, գեներատիվ արհեստական բանականությունը կարող է ավելի մեծ քանակությամբ մարդիկ յորացնեն, քան առաջարկում են հեղինակների մոդելները: Սարքավորումների դիզայնում  նորարարությունները կարող են նվազեցնել էլեկտրոնային թափոնների քանակը ԱԲ այս կամ այն համակարգում, իսկ այլ տեխնոլոգիական ձեռքբերումները կարող են համակարգերը դարձնել ավելի էժան և հասանելի բնակչության համար՝ ավելացնելով դրանց քանակը: