Չինական համալսարանի գիտնականներն ստեղծել են ռոբոտացված ձեռք փղի կնճիթների եւ ութոտնուկի շոշափուկների բիոմոդելավորման հիման վրա, տեղեկացրել է «Սինհուան»։

Ոգեշնչված փղերի կնճիթների և ութոտնուկների շոշափուկների ճկունությունից՝ չինական համալսարանի գիտնականների թիմը մշակել է  ճկուն պարուրաձեւ փափուկ ռոբոտացված ձեռք, որը համեմատելի է մարդու ձեռքի հետ՝ տարբեր առաջադրանքներ կատարելու համար:

Տեսահոլովակները ցույց են տվել ռոբոտացված ձեռքի շոշափուկի նմանվող հնարավորությունները. այն կարող է ամուր բռնել տարբեր ձեւերի եւ չափերի առարկաներ, ինչպիսիք են ձվերը, ելակները եւ մալուխը: Ձեռքը կարող է նաեւ հուսալիորեն բռնել թռչող սեղանի թենիսի գնդակը եւ արագ ու ճշգրիտ հարվածել թենիսի գնդակին: