Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մոտ մինչ այդ կորոնավիրուս է հայտնաբերվել, ԵԱՏՄ այսօրվա նիստին կմասնակցի տեսակապով։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Սկզբում կկայանա նեղ կազմով նիստ, այնուհետեւ՝ ընդլայնված կազմով։ Նեղ կազմով նիստում մամուլի համար բաց կլինեն [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի բացման խոսքը եւ հետո՝ Հայաստանի վարչապետ [Նիկոլ] Փաշինյանի ելույթը, որը կմասնակցի տեսակապով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ընդլայնված կազմով նիստը կլինի դռնփակ, դրա ավարտին պետությունների ղեկավարները կշարունակեն շփումն աշխատանքային ճաշի ընթացքում։ Պեսկովն ընդգծել է, որ ԵԱՏՄ օրակարգում շատ հարցեր կան։





























