Հանրապետական կուսակցության առաջնահերթ խնդիրը 2012–ին կլինի միջազգային չափանիշների համապատասխան ընտրությունների կազմակերպումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, դրական ընտրությունների կազմակերպման գործում աշխատանք ունեն անելու բոլոր քաղաքական ուժերը. «2011-ը լավատեսություն է ներշնչել, որ քաղաքական ուժերը 2012-ին կգնան ոչ թե պոպուլիզմի եւ դեմագոգիայի ուղով, այլ գոնե կգիտակցեն հարցի պետական նշանակությունը եւ կվարեն քաղաքակիրթ քաղաքական պայքար: Մենք չենք վախենում քաղաքական պայքարից, ընդհակառակը, միայն քաղաքական դեբատների եւ պլյուրալիզմի ճանապարհով հնարավոր կլինի հասնել ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը»,-նշել է Շարմազանովը:
Փոխխոսնակը նաեւ համոզմունք է հայտնել, որ իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է անեն ամեն ինչ, որ 2012-ին երկիրը դառնա ավելի ուժեղ, ժողովրդավարական եւ միասնական»,-եզրափակել է Էդուարդ Շարմազանովը:




























