Ֆիլիպ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրկորովը վերջին օրերին իր տեղը չի գտնում. նա հուզվում է, չէ՞ որ կարող է վերջապես գրկել թոռնուհուն: Ֆիլիպը մեկնել է Մայամի` պատրաստելու փաստաթղթերը` երեխային Ռուսաստան բերելու համար, հաղորդում է «НТВ»-ն:

Կիրկորովի դստեր անունը Ալլա- Վիկտորյա է, առաջին բաղադրիչը` սիրած կնոջ, երկրորդը` երգչի մոր պատվին:  Թոռնիկի համար պապիկը պատրաստ է գնել անգամ խանութի կեսը: Նա վերցրել է ժանեկազարդ ծրար, երաժշտական խաղալիք եւ թագի տեսքով ոսկե կուլոն. «Չէ՞ որ նա արքայադուստր է, հայրը արքա է, նա էլ` արքայադուստր»,-կատակում է պապը:

Բեդրոս Կիրկորովի համար թոռնուհու լույս աշխարհ գալը կարծես ամպրոպ է եղել պարզ երկնքում. «Սկզբում ինձ թվաց Ֆիլիպը կատակում է»:

Կիրկորով -ավագը համոզված է, որ Ֆիլիպը վերջապես կյանքի նպատակ ձեռք բերեց: «Նա հիմա հայր է, նա փոխվել է դեպի լավը, հիմա, միգուցե, նրա երգացանկում մանկական երգեր կհայտնվեն»,-նշել է Բեդրոս Կիրկորովը: