Մարոկկացի Քարիմա էլ-Մարուգը, ով հայտնի է որպես Ռուբի, եւ Սիլվիո Բեռլուսկոնիի սեքս սկանդալի մասնակիցն է, դուստր է ունեցել:

Թեեւ Ռուբին ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ փորի ձեւից երեւում է, որ տղա է ունենալու, սակայն, Գենուա քաղաքի հիվանդանոցում նա դուստր է ունեցել:

Ռուբիի փեսացու Լուկա Ռիսոն լրագրողներին հայտնել է, որ մայրն ու նորածինն իրենց լավ են զգում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուբիի անունը շոշափվում էր այս տարվա սկզբին տեղի ունեցած սկանդալի մեջ, երբ Միլանի դատախազությունը Բեռլուսկոնիին մեղադրել էր ծառայողական դիրքի չարաշահման եւ անչափահաս մարմնավաճառների հետ կապերի մեջ։

Քննիչների տվյալներով, Բեռլուսկոնին Ռուբիի հետ սեռական կապ էր ունեցել, երբ չէր լրացել աղջկա 18 տարին։ Դրա համար աղջիկը Բեռլուսկոնիից նվերներ եւ դրամական պարգեւ էր ստացել: