Համացանցային Yahoo! պորտալը «Հայտնի անձանցից ում կցանկանայիք  համբուրել Նոր տարվա գիշերը» թեմայով հարցում է անցկացրել:Կանանց շրջանում առաջատարը Ջենիֆեր Էնիսթոնն է: Նրա օգտին քվեարակել է տղամարդկանց 22%-ը: Երկրորդ տեղում է  Հալի Բերին` 18% ձայնով,  երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Սքարլետ Յոհանսոնը` 17%-ով: Նրանց հաջորդում են Անջելինա Ջոլին եւ Մեգան Ֆոքսը` համպատասխանաբար 13 եւ 12 տոկոսով:

Տղամարդկանց մեջ առաջատարը Ջորջ Քլունին է: Նրա հետ Նոր տարին ցանկացել է նշել կանանց 28%-ը: Երկրորդ տեղում է Ջոնի Դեպը` 27%-ով, երրորդ տեղում` Ռայան Ռեյնոլդսը` 18%: Չորրոդ եւ հինգերորդ տեղերում են Բրեդ Փիթն ու Ռայան Հոսլինգը` համապատասխանաբար 12 եւ 7 տոկոսով:

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ իր հերթին Քիմ Քարդաշյանն պատրաստվում է  ամանորյա երեկո կազմակերպել Լաս Վեգասի ակումբներից մեկում, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է Նոր տարին դիմավորել հեռուստաաստղի հետ նույն սեղանի շուրջ` վճարելով ընդամենը 20 հազ. դոլար: