Մենք ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի վերջին տարբերակը, ընդամենը երկու պակասող գլուխ է մնացել, մենք մեր տեսակետերն ենք այս գլուխների շուրջ ներկայացրել, դեռևս չենք ստացել արձագանք ադրբեջանցիների կողմից: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր խոսքում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

««Ինչ վերաբերում է մեր «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, այստեղ նորից մենք պետք է լսենք ադրբեջանական կողմի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:

Սահմանազատման սահմանագծման հետ կապված առաջին համաձայնագիր անցյալ տարի է կնքվել և վավերացվել, մենք սկսել ենք դա իրականացնել։ Դուք գիտեք, որ սահմանագծումն ու սահմանազատումը ամենազգայուն թեմաներից մեկն է մեր օրակարգում, մեր հարևանի հետ բանակցությունների շրջանակներում: Մենք հույս ունենք, որ կունենանք դրական դինամիկա: Բաքվից հնչող հռետորաբանությունը այդքան էլ զարմացնող ուղերձներ մեզ չի ուղարկում, ամեն անգամ, նրանք վտանգավոր սպառնալից ուղերձներ են ուղարկում: Մեր գերիները շարունակում են այն տեղ մնալ, ինչ ամոթալի գործընթաց է Բաքվի համար:

Մենք խնդրում ենք, որ մեր բոլոր գործընկերներին ներգրավվեն այն ջանքերի մեջ, որը մենք խաղաղության համար ենք ներդնում և շնորհակալ ենք Եվրամիությանը, բայց ԵՄ միջնորդական ձևաչափը հիմա չի գործում:

Մենք խոսել ենք նոր նախագահի ներգրավման մասին և մենք ակնկալում ենք նրա այցը շատ մոտ ժամանակում, որ նա կայցելի Հայաստան և Ադրբեջան, որպեսզի այս գործընթացում մենք ունենանք առաջընթաց և հաստատենք խաղաղություն:

Նույն մոտեցումն ունենք  Թուրքիայի հետ կապված, մենք շատ ջանքեր ենք գործադրել նորմալիզացնելու համար մեր հարաբերությունները: Քաղաքական երկխոսությունը տարվում է արտգործնախարարների, նախագահի և վարչապետի մակարդակներով, բայց շատ համաձայնագրեր դեռևս չեն իրականացվել։ Խոսքը դիվանագիտական անձանց, երրորդ երկրների քաղաքացիների՝ սահմանն անցնելու հնարավորության մասին է, բայց ես ես չեմ կարող կոնկրետ առաջընթաց արձանագրել այդ մասով»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի մոտեցումն է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը և նոր փոխանակումներ ապահովել, օրինակ, Հնդկաստանի հետ, Լատինամերիկյան երկրների հետ բացել նոր դեսպանություններ. «2023 թվականին Կանադայի դեսպանությունն է բացվել, այսպիսով մեր դիվանագիտական ցանցի ընդարձակումը շարունակվում է, մենք փորձում ենք կապ հաստատել տարբեր մայրցամաքներում տարբեր երկրների հետ:

Վաշինգտոնի հետ կապված մենք փորձում ենք հաստատել նոր կապեր, նոր ղեկավարության հետ, մի շարք արդեն փոխադարձ այցելություններ ենք ունեցել: Սա շատ կարևոր է մեզ համար, մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար և մենք համոզված ենք, որ այս գործընթացները կշարունակվեն»,- ընդգծեց նա: