«Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է TikTok-ի գործառույթներն ԱՄՆ-ում ձեռք բերելու Los Angeles Dodgers-ի նախկին սեփականատեր և միլիարդատեր Ֆրենք ՄըքՔորթի հայտին, գրում է Reuters-ը։
ՄըքՔորթը նշել է, որ Օհանյանը կարող է առաջ մղել Project Liberty-ի հայտը՝ գնելու համար TikTok-ի ամերիկյան ակտիվները, և նախատեսում է գործարկել տեխնոլոգիայով աշխատող հավելված, որը օգտատերերին հնարավորություն կտա վերահսկել, թե ինչպես են իրենց տվյալներըն օգտագործվում և համօգտագործվում:
Օհանյանը հայտնել է, որ ուրախ է նախագծի վրա աշխատելու և մարդկանց անձնական տվյալների վրա ավելի շատ վերահսկողություն սահմանելու և այն ավելի անվտանգ դարձնելու համար:
TikTok-ը կարճ ժամանակով փակվեց ԱՄՆ-ում՝ հունվարի 19-ին արգելքի ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ, այնուհետև սկսեց վերականգնվել, երբ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մուտքը դեպի հավելված կվերականգնի:
Թրամփը 75 օրով հետաձգել և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնարարել է վերահսկել վաճառքի գործընթացը։
Տեսանյութերի փոխանակման աշխարհի ամենահայտնի հարթակներից մեկին կամ գոնե ամերիկյան լսարանին տիրապետելու հեռանկարը գրավում է մեծ թվով մարդկանց և կազմակերպությունների ֆինանսների, տեխնոլոգիաների և զվարճանքի աշխարհից:
Այլ հայտատուների թվում են մի խումբ ներդրողների՝ տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկատեր Ջեսսի Թինսլիի գլխավորությամբ, ներառյալ YouTube-ի աստղ MrBeast-ը (իսկական անունը Ջիմմի Դոնալդսոն) և ձեռնարկատեր Ռիդ Ռասները:





























