Մեզանից շատերը փափկած, գերհասունացած բանաններ են օգտագործում, սակայն այժմ գիտնականներն ասում են, որ լուծում են գտել՝ թողարկելով գենետիկորեն ձևափոխված բանաններ, որոնք չեն մգանում, գրում է The Guardian-ը:

Այս ապրանքը վերջինն է գենետիկորեն մշակված մրգերի և բանջարեղենի շարքից, որոնք նախատեսված են ավելի երկար պահպանման ժամկետի համար:

Գիտնականներն ասում են, որ այս տեխնոլոգիան նոր հզոր զենք է դառնում սննդամթերքի թափոնների դեմ, որը զանգվածաբար հայտնվում են ամբողջ աշխարհում:

Նշվում է, որ բանանը, որը մշակվել է Նորվիչում հիմնված բիոտեխնոլոգիական Tropic ընկերության կողմից, կեղևազրկվելուց հետո մնում է թարմ և դեղին 12 ժամ և ավելի քիչ ենթակա է մգանալու՝ բերքահավաքի և տեղափոխման ժամանակ հարվածների դեպքում:

Ընկերությունը նաև մշակել է դանդաղ հասունացող բանան, որը հավանության է արժանացել մի քանի երկրներում և նախատեսում է այն շուկա դուրս բերել այս տարվա վերջին:

Այլ հետազոտական ​​խմբեր աշխատում են ավելի դանդաղ թառամող գազարի, վնասվելու առումով դիմացկուն խնձորների և կարտոֆիլի վրա և հայտնաբերելու այն գեները, որոնք որոշում են, թե որքան արագ են թառամում խաղողը և հապալասը:

Համաշխարհային արտադրանքի մոտ 33%-ը երբեք չի օգտագործվում սննդի մեջ բազմաթիվ մրգերի և բանջարեղենի պահպանման կարճ ժամկետի պատճառով:

Բանանը աշխարհում ամենաշատ վատնվող մթերքներից մեկն է, և պետական ​​հետազոտությունը ցույց է տվել, որ բրիտանացիներն ամեն օր դեն են նետում 1,4 միլիոն ուտելի բանան: