Իմ կարծիքով, իհարկե, հայկական կողմը գնացել է հերթական զիջումների, որը թույլ է տալիս ադրբեջանական կողմին ասել, որ իրենց առաջարկները ընդունվել են: քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը

«Դա նշանակում է, որ հայկական կողմը ևս մեկ անգամ և վերջնական համաձայնվել է փակել Արցախի խնդիրը։ Դա այն է, ինչ ադրբեջանական կողմը պահանջում էր և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել:

Ինչ վերաբերվում է միջազգային դատարաններում հայցերին, Նիկոլ Փաշինյանը, երբ Պրագայում հայտարարեց, որ Արցախը ճանաչում է որպես ադրբեջանական տարածք, այդ հայտարարությունը ուներ անմիջական հետևանքներ: Բանակցային լեզվով ասած, ինքը ուժեղացրեց ադրբեջանական կողմի այլընտրանքը: Այլընտրանքն այն էր, որ ադրբեջանական կողմը օգտվելով այդ հայտարարությունից, կարող էր նաև դիմել դատարաններ: Այստեղ տրամաբանությունը շատ հասարակ է, եթե դու ճանաչում ես, որ դա ադրբեջանական տարածք է, ապա ի՞նչ գործ ունեին ձեր անձնագրերը տարածքում և թույլ կտար ադրբեջանական կողմին ինչ-որ հայցերով դիմել միջազգային դատարաններ: Այսինքն հենց հայկական կողմն է տվել այդ հնարավորությունը ադրբեջանական կողմին՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից ընդհանրապես և փաստորեն ստեղծելով մի վիճակ, երբ ադրբեջանական կողմը սեղանին դնում է տարբերակ, որը փոխարինում է հայկական տարբերակին:

Սա, իհարկե, ավելի ադրբեջանական շահերին նպաստող որոշում էր, քան մեր: Հայկական մոտեցումը ընդհանրապես փոխվել է, մեր իշխող քաղաքական ուժը  որոշել է փակել Արցախի խնդիրը»,- հայտարարեց նա:

Քաղաքագետի խոսքով, ամենավերջին կետը, որ Ադրբեջանը պահանջում է, դա սահմանադրությունը փոխելն է։ «Երբ պարոն Փաշինյանը ասում է, որ Սահմանադրությունը փոխելու մասին միշտ էլ եղել է խոսակցություն, բայց յոթ տարի է իրենք ոչ մի բան չէին անում: Հիմա է որ ադրբեջանական կողմը պահանջում է, և ես վստահ եմ, որ իրենց ներկայացրած փոփոխությունները լիովին համապատասխանելու են ադրբեջանական կողմի պահանջներին»: