Հոլիվուդյան հայտնի դերաստան, Կալիֆոռնիայաի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կինը` Մարիա Շրայվերը վստահ չէ  ամուսնալուծության հարցում:

Լրագրող եւ ԱՄՆ-ում հայտնի Քենեդիների ընտանիքի անդամ Շրայվերն այդպիսի կասկածներով «կիսվել է իր ամենամոտ ընկերների հետ»: Այս մասին հաղորդել է «Նյու Յորք դեյլին»:Նրանց տեղեկություններով` Շրայվերը տատանվում է կրոնական համոզմունքների պատճառով: Նա  ջերմեռանդ կաթոլիկ է, իսկ կաթոլիկ եկեղեցին հանդես է գալիս հօգուտ ընտանեկան արժեքների եւ ամուսնության անխախտության:Ըստ ամերիկյան մամուլի` նաեւ Շվարցնեգերն է ցանկանում պահպանել ընտանիքը եւ վերադարձնել կնոջը: Նա բաց չի թողնում առիթը` կնոջ սիրտը նորից շահելու համար:

Հիշեցնենք, որ Շվարցնեգերն ու Շրայվերն ամուսնալուծության որոշման մասին հայտարարել էին այս տարվա մայիսին, երբ դերասանը ընդունել էր դավաճանության եւ արտամուսնական կապից որդի ունելու փաստը: