ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնին, ով ստիպված էր լքել պաշտոնը Ուոթերգեյթյան սկանդալից հետո, մեադրում են նույնասեռական կապերի մեջ, գրում է InoPressa-ն` հղում անելով  The Daily Mail թերթին: Գոնե դրանում վստահ է Դոն Ֆուլսոմը` «Նիքսոնի սարսափելի գաղտնիքները. Ամերիկայի ամենապրոբլեմատիկ նախագահի մասին առաջին ձեռքից»:

Հոդվածի հեղինակը գրում է, որ ԱՄՆ-ի 37-րդ նախագահը ուներ «լուրջ խնդիրներ  խմիչքի հետ», ծեծում էր կնոջը եւ երդմնակալության պահին մաֆիայի հետ ուներ 20 տարվա կապ: Ավելին, «հոմոֆոբ Նիքսոնն ինքը, հնարավոր է, նույնասեռական էր» եւ «սիրավեպ» ուներ լավագույն ընկերոջ` Չարլզ «Փոքրիկ» Ռոբեզոյի հետ, ով սերտ կապերի մեջ էր մաֆիայի հետ:

Ֆուլսոմի տվյալներով` Ռոբեզոն կեղծ անունով ելումուտ էր անում նաեւ Նիքսոնի նստավայր, թռչում էր նախագահի ինքնաթիռով: Սակայն, ակնհայտ ապացույցներ Նիքսոնի նույնասեռական հակումների մասին գտնել չի հաջողվել: Հայտնի է, որ հանրության առջեւ նա ներկայանում էր որպես հոմոֆոբ եւ շատ բացասական էր արտահայտվում նույնասեռականների մասին` անվանելով նրանց «հիվանդ»: Միաժամանակ նա ուներ կին` մարդկանց աչքին թոզ փչելու համար:

Ֆուլսոմը պնդում է, որ զինվորական խորհրդականներից մեկին հանձնարարվել էր «սովերեցնել նախագահին համբուրել կնոջը», որպեսզի նրանց միությունը համոզիչ թվար:  Նույն նպատակին են նաեւ ծառայել Մայամիում կազմակերպվող օրգիաները` գեղեցիկ կանանց մասնակցությամբ: