Նոր վավերագրական ֆիլմը պատմում է 113 տարի առաջ խորտակման դատապարտված «Տիտանիկ» օվկիանոսային նավի ստորջրյա 3D սքաների ստեղծման նախագծի անհավանական արդյունքները:

«Տիտանիկ. թվային հարություն» («Titanic: The Digital Resurrection») ֆիլմը պատմում է նրա մասին, թե ինչպես է խոր ծովում քարտեզագրող Magellan ընկերությունը ստեղծել «Տիտանիկի» երբևէ ստեղծված ամենաճշգրիտ մոդելը, պատմում է National Geographic հանդեսը:

National Geographic-ի 90 րոպեանոց վավերագրական ֆիլմը ռեժիսոր Էնթոնի Գեֆենին հնարավորություն է տալիս «վերակառուցել նավի վերջին պահերը՝ վիճարկելով վաղեմի ենթադրությունները և բացահայտելով նոր պատկերացումներ նրա մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1912 թվականի այդ ճակատագրական գիշերը»,-ասված է հայտարարության մեջ:

Ֆիլմում վերլուծաբան Փարքս Սթիվենսոնը, մետաղագործ Ջենիֆեր Հուպերը և արհեստավարժ ծովագնաց Քրիս Հըրնը բացահայտում են նավի լայնածավալ վերարտադրությունը՝ ընդգծելով նախկինում թաքնված մանրամասները:

Առանցքային գտածոներից մեկը ակներևաբար բաց գոլորշու փականն էր, որը հաստատում է տեղեկությունը նրա մասին, որ «Տիտանիկ»-ի՝ այսբերգին բախումից հետո ինժեներներն ավելի քան երկու ժամ գտնվել են երկրորդ կաթսայատան իրենց դիրքերում:

Դա էլեկտրաէներգիա էր ապահովում և անձնակազմին հնարավորություն է ընձեռել աղետի ազդանշաններ ուղարկել, ինչը նշանակում է, որ կաթսայատան 35 մարդիկ կարող էին իրենց զոհաբերել հարյուրավոր ուրիշ մարդկանց կյանքը փրկելու համար:

Գիտնականների թիմը միաժամանակ վերակառուցել է տարբեր վայրերում հայտնաբերված նավի հիմնակմախքի բեկորները և պարզել, որ «Տիտանիկը» չի բաժանվել երկու մասի, այլ «զարհուրելի կերպով կտոր-կտոր է եղել»։

Սկանավորումը օգնել է նաև արդարցնել առաջին սպա Ուիլյամ Մերդոքին, որին մեղադրել են իր պահակետը լքելու համար:

Փրկարար նավակի դիրքը` նավը արձակելու համար օգտագործվող սարքավորումը հաստատում է այն փաստը, որ Մերդոքն իսկապես խողդվել ծովի ալքիներում, երբ անձնակազմը պատրաստվեկժլ է նրան ջուրն իջեցնել:

Նոր նկարներում երևում է նաև՝ ինչպես են ոչնչանում խորտակված նավի առանձին մասերը։

Երբ «Տիտանիկը» 1912 թվականի ապրիլի 10-ին դուրս է եկել բաց ծով, նա երբևէ կառուցված ամենամեծ մարդատար նավն էր և համարվում էր անխորտակելի:

Ընդամենը չորս օր անց «Տիտանիկի» առաջին նավարկությունը վերածվեց միջազգային ողբերգության, երբ այն ապրիլի 14-ին 23:40-ին բախվեց Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի այսբերգին և խորտակվեց երեք ժամից էլ քիչ ժամանակում։

«Տիտանիկը» չուներ բավարար փրկարար նավակներ նավի վրա գտնվող 2220 մարդու համար: Աղետը խլել է ավելի քան 1500 մարդու կյանք, իսկ «Տիտանիկը» դարձավ պատմության մեջ ամենահայտնի նավը: Աղտից ողջ էր մնացել շուրջ 700 մարդ: