Համացանցում հայտնվել  են սպորտային «BMW i8»-ի թեստային նախատիպի լրտեսական  լուսանկարները, որը գերմանական ավտոարտադրողը հավաքել է  իր վերջին նորույթի բազայի վրա:

Ինչպես հաղորդում է  NEWSru.com-ը, որի թափքը փոքր-ինչ տարբերվում է նախատիպի տարբերակից, ուստի միանգամայն հավանական է, որ ավտոարտադրողը փորձարկում է «BMW i8»-ի առաջին նմուշները: «BMW»-ի տվյալներով i8-ի նախատիպը ի վիճակի է  4,6 վայրկյանի ընթացքում «մինչեւ հարյուրի» արագություն բացել, առավելագույն արագություն է նշված 250կմ/ժ: Նոր մոդելը կթողարկվի 2014թ-ին:

Լուսանկարները հրապարակել է «Autoblog» պորտալը: