Հայտնի լատինաամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը գտել է նրան, ով «կարողացել է բավարարել իրեն», եւ այժմ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ:

Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, վկայակոչելով Star-ը, Լոպեսի ընտրյալը պարող Կասպեր Սմարթն է: Ի դեպ, առայժմ չի ավարտվել նախկին ամուսնուց` Մարկ Էնթընիից ամուսնալուծվելու գործընթացը:

Նշենք, որ Ջենիֆեր լոպեսի ներկայացուցիչները հերքում են ամուսնության լուրը, սակայն J-Lo-ի մտերիմներն ու ընկերները հաստատում են դա: