Հայտնի ֆոտոմոդել, դերասանուհի եւ ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մոր` Քրիսի հետ Ամանորից առաջ այցելել է Լոնդոն:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ նպատակով են Քարդաշյանները ժամանել Անգլիա, բայց, ըստ ամենայնի, դա գործարար այց է:
Միեւնույն ժամանակ Ամանորից հետո Քարդաշյաններին տհաճ անակնկալ է սպասվում: Ինչպես գրում է Daily Mail-ը, Պեմ Բեհանը` Քարդաշյանների նախկին դայակը պատրաստվում է մեմուարներ հրապարակել Քարդաշյանների տանն աշխատած ժամանակների մասին: Գիրքը պատմելու է ընտանիքի կյանքի ամենաինտիմ մանրամասների մասին:
Հաղորդվում է, որ որոշ տվյալներ կարող են այնքան էլ հաճելի չլինել Քարդաշյանների համար: Պեմն արդեն այցելել է մի քանի հրատարակչատներ, սակայն դեռ հայտնի չէ, թե որն է տպագրելու այն:




























