Ամերիկյան 24/7 Wall St. պարբերականը կազմել է ընթացիկ տարում ԱՄՆ շուկայում ամենաձախողված ապրանքների ցանկը:
Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, էլեկտրոնային սարքավորումների եւ կինոֆիլմերի հետ միասին ցանկում երկու մեքենա կա հիբրիդային Chevrolet Volt մեքենան եւ Fiat 500 հեչբեքը:
Առաջին հերթին հաշվի է առնվել վաճառքի մակարդակը: Volt-ն այդ ցուցանիշով չի կարողացել հասնել նախանշված մակարդակին, իսկ նոյեմբերին հայտնվել էր ԱՄՆ ճանապարհային անվտանգության ազգային վարչության հետաքննության տակ: Fiat 500-ը վարկանիշում է վաճառքի ցածր ծավալների պատճառով: Արտադրողը հայտարարել էր ԱՄՆ շուկայում 50 հազար մեքենա վաճառելու մտադրության մասին, բայց վաճառվել էր միայն 15,8 հազարը:




























