Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթեց «Օսասունային»: Ֆաբրեգասն ու Մեսին խփեցին երկուական գնդակ:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 12-ին:

Հիշեցնենք, որ «Ռեալն» առաջին խաղում 3:2 հաշվով հաղթեց «Մալագային»: Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում «Ռեալն» ու «Բարսելոնան» կխաղան իրար դեմ:

«Բարսելոնա» - «Օսասունա»` 4:0

Ֆաբրեգաս, 13, 19, Մեսի, 73, 90+2