Հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեպն ու Վանեսա Պարադին  վերջնականապես բաժանվել են, գրում է 7d.org.ua կայքը` տեղեկացնելով, որ «Ջեք-ճնճղուկն» արդեն փաստաբան է վարձել:

Ուշագրավ է, որ սա եղել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերոսի երկրորդ շանսը. վերջերս Պարադին Դեպին վռնդել էր տնից, քանի որ նրան ձանձրացրել էր ամուսնու ոչ ադեկվատությունը: Որոշ ժամանակ անց Դեպին թույլ էին տվել տուն վերադառնալ, սակայն, ամենայն հավանականությամբ, նա այդպես էլ խելքը գլուխը չէր հավաքել:

Պարադիի եւ Դեպի ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէ, սակայն նրանք համատեղ շատ բան ունեն, որը ստիպված կլինեն բաժանել դատարանի միջոցով: