Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն արժանացել է Բրիտանական հեռուստա եւ կինոակադեմիայի (BAFTA Fellowship Award) պարգեւին:
Ինչպես փոխանցում է «Lenta.ru»-ն, Սկորսեզեի պարգեւատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 12 -ին:BAFTA Fellowship Award -ի պարգեւը շնորհվում է ամեն տարի` սկսած 1971 թ-ից: Դափնեկիրներից են եղել Ալֆրեդ Հիչկոկը, Սթիվեն Սփիլբերգը, Ֆեդերիկո Ֆելինին, Չարլի Չապլինը, Շոն Քոներին եւ այլք:




























