R&B ոճի ամերիկացի երգչուհի Բեյոնսեն դուստր է ունեցել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Բեյոնսեն հունվարի 6 –ին գնացել է Ինգրիդ Ջեքսոնի անվան մանհեթենյան էլիտար հիվանդանոց: Նա եւ ամուսինը` հայտնի ռեփեր Jay-Z-ը, 1,3 մլն դոլարով վարձակալել են հիվանդանոցի մի ամբողջ հարկը: Զույգն ամեն ինչ արել է իրենց եւ երեխային պապարացիներից պաշտպանելու համար: Այն մասնաբաժնում, որտեղ գտնվել է երգչուհին, խիստ ռեժիմ է սահմանվել. նույնիսկ հիվանդանոցի աշխատողներից պահանջել են հանձնել բջջային հեռախոսները:




























