Քալիֆորնիայի նախկին նահանգապետ, հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը նորից ամուսնական մատանի է կրում` ցույց տալու համար, թե ցանկանում է պահպանել ընտանիքը:
Մի քանի ամիս առաջ նախկին «տերմինատորը» մատանին հանել էր, երբ նրա կինը` Մարիա Շրայվերն ամուսնալուծության հայց էր ներկայացրել: Սական ամանորյա տոների ժամանակ արված լուսանկարներում նրա ձեռքին կրկին ամուսնական մատանի է եղել:
Շվարցենեգերը հարաբերությունները տիկնոջ հետ կարգավորելու հույսը չի կորցրել: Սբ Ծնունդը ընտանիքը միասին է անցկացրել` չորս երեխաների հետ:
Ավելի վաղ Մարիան ասել էր, թե վստահ չէ ամուսնալուծության հարցում: Նա ջերմեռանդ կաթոլիկ է, իսկ կաթոլիկությունը պաշտպանում է ընտանեկան արժեքները:
Շվարցենեգերն ու Շրայվերը հայտարարել էին ամուսնալուծվելու մտադրության մասին 2011թ. մայիսին:



























