Շվեյցարիայի Կենտրոնական բանկի նախագահ Ֆիլիպ Հիլդերբրանդը հրաժարական է տվել կնոջ հետ կապված սկանդալի պատճառով:
Ինչպես հաղորդում է BFM-ը, Հիլդերբրանդը ներքաշված է եղել իր կնոջ գործունեության հետ կապված սկանդալում: Ըստ լրատվամիջոցների` 2011 թ. օգոստոսին Կիշիա Հիլդերբրանդը գնել է մոտ 504 հազ. դոլար` դրա վրա ծախսելով 400 հազ. ֆրանկ: Երեք շաբաթ անց ԿԲ-ն որոշում է ընդունել ազգային արժույթի ամրապնդումը սահմանափակելու մասին:
Շվեյցարիայի ազգային բանկը սակայն հայտարարել է, որ Կիշիա Հիլդերբրանդը ոչ մի իրավունք էլ չի խախատել: Ինքը` ֆինանսիստը եւս պնդում է, որ իր կինը ոչ մի ներքին տեղեկատվության չի տիրապետել եւ չի օգտագործել այն` արտարժույթ գնելու որոշում կայացնելիս: Անցած շաբաթ Հիլդերբրանդն ասել էր, թե որոշ գործառնություններ իսկապես կարող են նրա ազնվությունը կասկածի տակ դնել:
Այժմ Ֆիլիպ Հիլդերբրանդն ու Շվեյցարիայի ԿԲ դիտորդների խմբի ղեկավարը ստիպված կլինեն բացատրություններ տալ խորհրդարանական հանձնաժողովում:



























