Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29–ին, լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով այսօր Խոզնավարում հնչած կրակոցներին։

«Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, իրենք հրաժարվել են, որ դա իրենք են արել»,– ասաց Պապիկյանը։

Ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: