87 տարեկան հասակում մահացել է «Yandex»-ի հիմնադիրներից մեկը` Բեն Քոուլը, ով ընկերության տնօրենների խորհրդի պատվավոր ներկայացուցիչն է:
Ինչպես փոխանցում է «РБК»-ն, Քոուլը զբաղեցրել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը 2000-2008 թվականներին:
Քոուլը 1993թ-ին Բոստոնում հիմնադրել է Cole Management Inc. ներդրումային ընկերությունը, որը մասնագիտացել էր Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում բարձրտեխնոլոգիական նախագծերի վենչուրային ներդրումների մեջ:
1997 թ-ին հիմնադրված «Yandex» ընկերությունը ռուսաստանյան խոշորագույն IT ընեկրություններից մեկն է համարվում եւ յոթերորդը` աշխարհում որոնողական կայքերի շարքում:




























