Հայ-չինական կապերը հազարմյակների պատմություն ունեն: Դեռևս վաղնջական ժամանակներում Հայաստանը Մետաքսե ճանապարհի կարևոր օղակ էր։ Մինչև օրս Վայոց Ձորի մարզում պահպանվում է քարավանատունը, որը որպես իջևանատուն է ծառայել Հայաստանով անցնող առեւտրականների համար։
Դարերի ընթացքում հայ-չինական կապերը միայն ամրապնդվել են, խորացել տարբեր ուղղություններով՝ մշակութային, տնտեսական, դիվանագիտական և այլն։
«Իմ երազանքների գիրքը» ֆիլմում հայ-չինական հարաբերությունների՝ հազարամյակների պատմությունն է՝ փոքրիկ Վլադի աչքերով։











