Ինչի ասես չեն դիմում կանայք` ետ մղելու համար անցանկալի ծերացումը եւ փորձելով խաբել իրենք իրենց, շրջապատին եւ անգամ բնությանը: Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին, ով նախկինում հայտնի մոդել էր, նույնպես բացառություն չէ, եւ այժմ նրա նրբագեղ եւ ազնվական գեղեցկությունից ոչինչ չի մնացել:
Ըստ լրատվամիջոցների` 44-ամյա Բրունին վերջերս լայն հասարակությանը ներկայացել է սարսափելի տեսքով: Նրա դեմքը ծածկված է եղել գրիմի հաստ շերտով, մաշկն անբնական ձգված է եղել, իսկ դեպի քունքերը ձգված աչքերը նախկին մոդելին պարզապես անճանաչելի են դարձրել:
WomaNews-ին անունը հայտնել չցանկացած մի մասնագետ ասել է, որ Բրունին օգտագործել է բոտոքսի մեծ չափաքանակ, ձգել է մաշկը աչքերի շրջանում, այստեղից էլ` նրա դեմքի զարմանալի արտահայտությունը եւ անբնական կատվային աչքերը:



























