Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում պատմության ամենահայտնի դերասան, «դարի մարզիկ» Մոհամեդ Ալին:

Ալին «Տարի բռնցքամարտիկ» տիտղոսակիր է եւ ճանաչվել է տասնամյակի լավագույն բռնցքամարտիկ: Նա աշխարհի բացարձակ չեմպիոն է ծանր քաշային կարգում (1964-1966, 1974-1978) , WBC վարկածով ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն է (Բոքսի համաշխարհային կազմակերպության) 1974-1978, ինչպես նաեւ The Ring ամսագրի  վարկածով 1964-1971, 1974-1978, 1978-1980 թվականներին:

Մոհամեդ Ալին ծնվել է 1942 թվականին Քենքութի նահանգի Լյուիսվել քաղաքում: Մոհամեդ Ալին բռնցքամարտի ասպարեզ է ներմուծել շոուի էլեմենտը: Ալին դարձավ առաջին բռնցքամարտիկը, ում հոնորարները հաշվվում էին յոթանիշ գումարներով:

Ալիի վերջին մարտը տեղի է ունեցել 1981-ին, երբ նա մոտ 40 տարեկան էր: Նրա հակառակորդ դարձավ 26-ամյա Թրեվոր Բերբիկը: Պարտություն կրելով այդ խաղում` Ալին հեռացավ բոքսի աշխարհից: