«Ռեալի» պաշտպան Պեպեն ներողություն է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպի համար:

Պեպեն կանգնել էր Մեսիի ձեռքի վրա: Արքայական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Պեպեն հայտարարել է, որ դիտավորյալ չէ տրորել Մեսիի ձեռքը եւ ներողություն է խնդրում: