Աշխարհի ամենամեծ զմրուխտն աճուրդի է հանվել Կանադայում`Western Star-ում: Հսկայական քարի քաշը կազմում է 57 հազար կարատ, որը հավասար է 11,5 կիլոգրամի: Այն իր տեսքով եւ գույնով նման է ձմերուկի:
Զմրուխտը Բրազիլիայում են հայտնաբերել ու այն կոչել են Teodora, որը թարգմանաբար նշանակում է «Աստծո պարգեւ»:
Քարի նախնական գինը կազմել է 1,15 միլիոն դոլար: Սակայն աճուրդի կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց կհաջողվի դրա վաճառքից ավելի շատ եկամուտ ստանալ: Աճուրդը կազմակերվելու է հունվարի 28-ին:
Teodora-ն իր չափով հինգերորդն է հայտնաբերված զմրուխտների մեջ, հաղորդում է NEWSru.com-ը:











