Հոլիվուդում Գրաումանի Չինական թատրոնի (Grauman`s Chinese Theater) դիմաց գտնվող Փառքի ծառուղում հայտվել են փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի ոտքերի եւ ձեռքերի հետքերը: Դրանք թողել են հանգուցյալ երգչի երեխաները` օգտագործելով նրա կոշիկը եւ հանրահայտ արծաթափայլ ձեռնոցը: Կողքին երեխաները թողել են իրենց սեփական ձեռքերի հետքերը, հայտնում է Reuters-ը:
Միջոցառմանը Ջեքսոնի որդիներ արքայազն Մայքլի եւ արքայազն Մայքլ II-ի եւ դստեր Փերիս Մայքլի հետ մասնակցել են նաեւ ընտանիքի մյուս անդամները, ինչպես նաեւ երգիչ Ջասթին Բիբերը եւ 100-ից ավելի հանդիսականներ: Նրանց առաջ ելույթ են ունեցել «Դյու Սոլեյ կրկեսի» արտիստները, որոնք հունվարի 27-29-ը Լոս Անջելեսում հանդես կգան Մայքլ Ջեքսոնին նվիրված շոուով:
Փառքի ծառուղում ոտքեր եւ ձեռքերի մի քանի հազար հետքեր կան, որոնք թողնվել են տարբեր հռչակավոր մարդկանց կողմից:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսին` 51 տարեկան հասակում: Մահվան պատճառ է դարձել դեղամիջոցների չափաբաժնի չարաշահումը: 2011 թվականի նոյեմբերին երգչի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման իր հիվանդի ոչ կանխամտածված սպանության համար:











