Հայտնի դերասանուհի Էվելինա Բլեդանսի ծնոտը դուրս է ընկել ծիծաղելու ժամանակ: Մեղավորը դերասանուհու ամուսինն է եղել` Ալեքսանդր Սեմինը, ով սկզբում ծիծաղեցրել է կնոջը, իսկ հետո ստիպված է եղել շտապօգնություն կանչել:
Մինչ Սեմինը փորձել է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել, ծնոտն ինքն իրեն ընկել է տեղը:Սակայն դերասանուհու ուրախությունը երկար չի տեւել. ծիծաղի հերթական պոռթկումի ժամանակ Բլեդանսի ծնոտը նորից հոդախախտվել է: Ամուսինները, այնուամենայնիվ, որոշել են դիմել բժշկի օգնությանը:



























