Հասարակածային Գվինեայում եւ Գաբոնում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան 1/4 եզրափակիչի առաջին մասնակիցները։
A խմբում 7 միավորով առաջին տեղը գրավեց Զամբիայի հավաքականը։ Մրցաշարի ամենամեծ անակնկալներից մեկը մատուցեց Հասարակածային Գվինեայի հավաքականը, որը 6 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Խմբի ֆավորիտ համարվող Սենեգալի հավաքականն անցկացրած երեք խաղերում էլ պարտություն կրեց՝ դառնալով մրցաշարի գլխավոր հիասթափություններից մեկը։
A խումբ
Զամբիա 3 7
Հաս. Գվինեա 3 6
Լիբիա 3 4
Սենեգալ 3 0











