ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 11-ին, կազմել է 382.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.73 դրամ (աճել  է 0.36  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.71  դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-439.5 դրամով, վաճառվում է 444–450 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.59-4.67 դրամով, վաճառվում է 4.72-4.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385.5 դրամով:

Եվրոն գնվում է 441 դրամով, վաճառվում է 444.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.63 դրամով, վաճառվում է 4.73 դրամով: