Բոլոր ժամանակների ամենատխուր երգ է ճանաչվել R.E.M. ռոք խմբի Everybody Hurts երգը: Այդպիսին են հարցման արդյունքները, որոնք անցկացվել են թատրոնի ռեժիսոր Դեվիդ Քինգի պատվերով: Նույնիսկ տղամարդիկ են խոստովանել, որ չեն կարողանում զսպել իրենց արցունքները այդ կատարումը լսելու ժամանակ:
Երկրորդ տեղում է Էլթոն Ջոնի 1997-ի Candle In The Wind երգը, որը նվիրված է արքայադուստր Դիանային:
Լավագույն եռյակի վերջին տեղում է բրիտանացիներ Mike and the Mechanics The Living Years երգով, գրում է NEWSru.com-ը:











