Արդեն երրորդ տարին անընդմեջ «Որակի նշան» ընկերության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննությունների և կույր համտեսների արդյունքում «Ամենաորակյալ և էկոլոգիապես մաքուր կաթնամթերք» անվանակարգում հաղթող ճանաչված «Դիլի» կաթնամթերքը մասնակցում է «Որակի նշան» ցուցահանդեսին։

Դիլիի ջերմ և տարբերվող տաղավարում ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Դիլիի արտադրանքին և արժեքներին, համտեսել ընկերության 100% բնական արտադրանքը, ինչպես նաև մասնակցել ինտերակտիվ խաղի և ստանալ նվերներ՝ բացահայտելով կարևոր փաստեր «Դիլի» ընկերության մասին։

1997 թվականին հիմնադրված «Դիլի»-ն Հայաստանի առաջին արտադրամասն է, որը հիմք է դրել սեփական ֆերմա – սեփական արտադրություն մոդելին։ Ընկերության ամբողջ արտադրանքը պատրաստվում է Դիլիջանում գտնվող սեփական ֆերմայի կաթից՝ ապահովելով գործընթացի ամբողջական խիստ վերահսկողություն։ Արտադրությունն իրականացվում է իտալական նորագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու կայուն որակ։

Վերջերս ընկերությունը ճանաչվել է լավագույն կաթ և թթվասեր արտադրողը՝ անկախ լաբորատորիայի կողմից իրականացված փորձարկումների արդյունքում։ Իսկ իսրայելական լաբորատորիաների ուսումնասիրությունները «Դիլի»-ն դասել են աշխարհի լավագույն 2% կաթնամթերք արտադրողների շարքին։

«Դիլի»-ն առաջարկում է 17 տեսակից ավելի արտադրանք, այդ թվում՝ կաթ, թթվասեր, մածուն, հայկական և իտալական պանիրներ, հալած յուղ ու այլ մթերքներ, որոնք չեն պարունակում հավելումներ, ներկանյութեր, կոնսերվանտներ, յուղի փոխարինիչներ, հակաբիոտիկներ կամ օսլա։ Չի օգտագործվում նաև կաթի փոշի։

Որակի նման բարձ նշաձողն ընկերության անփոփոխ սկզբունքն է տարիներ շարունակ, ինչի շնորհիվ «Դիլի»-ն հաստատուն դիրք է գրավում շուկայում՝ դառնալով առողջ կյանքի լավագույն ընտրությունը։