Այսինքն եթե մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում, անգործության մատնվեն մեր իրավական մարմիննե՞րը, ասենք՝ երկրում ով ինչ ուզի անի, բա ձեր անվտանգությո՞ւնը, բա մեր անվտանգությո՞ւնը, բա մեր երեխեքի անվտանգությո՞ւնը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը կալանքի տանում իր բոլոր ընդդիմախոսներին։
Հարցին՝ ի՞նչ էր արել Սամվել կարապետյանը, «մեր ձևով» արտահայտության մեջ ի՞նչ քրեական հանցանք կար, Պապոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ քրեական գործում բավարար չափով նկարագրված է ամեն ինչ։ Ես հիմա ոչ փաստաբան եմ, ոչ քննիչ, ոչ էլ դատախազ, որ միջամտեմ այդ գործին»։
Հարցին՝ կուզե՞ք ապագայում ձեզ նույն դատավորները դատեն, օրինակ, Մնացական Մարտիրոսյանը, Մասիս Մելքոնյանը, նա ժպիտով արձագանքեց. «Բայց ինչի՞ պետք է դատեն, եթե ես որևէ բան չեմ արել»։











