«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հրապարակել է տեսանյութ խորհրդանիշ ցլի ստեղծման վերաբերյալ։

Նախաձեռնությունը կոչ է անում միանալ իրենց  խաղաղ, ուժեղ, արդար Հայաստան ունենալու համար։

Տվյալները լրացնելու համար անցել հետևյալ հղումով 

Դիմումն ունի հետևյալ տեսքը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հրավիրում ենք միանալու «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը։

Սա հրավեր է բոլոր միավորվելու պարզ, բայց հզոր գաղափարի շուրջ. Հայաստանում կարող է և պետք է հաղթանակի արդարությունը։ Սա հասանելի նպատակ է։ Մենք դա անել կարող ենք, ուրեմն պետք է անենք միասին։

Հակադրության դարաշրջանն ավարտված է։

Եկել է արարելու ժամանակը։