Դուք ասում եք պայմանները, իրենք էլ ասում են, եթե մենք վարչապետ ունենանք, գան իշխանության, մեկ դրամ կստանանք, բայց իրենք ունեցել են վարչապետ, բիզնես, ո՞նց չեն ունեցել մեր ձևով վարչապետը, ե՞րբ է եղել, որ մի հատ էլ Սիրելիներս, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Սամվել Կարապետյանի հարազատ եղբայրը և հետևաբար նրա եղբորորդու հարազատ հայրը 2008 թվականի մարտի 1–ին, եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը, դրանից մի քանի ամիս հետո էլ նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, այսինքն իրենք արդեն ունեցել են վարչապետ, ու այդ ժամանակ վարչապետը մեկ դրամ աշխատավարձ է ստացե՞լ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման նախաձեռնող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե իրենց վարչապետը 1 դրամ աշխատավարձ է ստանալու։
«Սերժ Սարգսյանն իշխանության է եղել 2008-2018 թվականներին։ Այդ ընթացքում վարչապետ են եղել Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը։ Իրենցից ո՞վ է մեկ դրամ աշխատավարձ ստացել, թող ասեն։
Ես հավատում եմ, որ օրինակ Հովիկ Աբրահամյանը կարող էր և մեկ դրամ աշխատավարձ ստանալ, որովհետև Հովիկ Աբրահամյանը շատ հաջողակ բիզնեսմեն էր, որը լոլիկ աճեցնելով դառնում էր միլիարդատեր։ Չգիտես ո՞նց է ստացվում, որ իրենց օրոք բոլոր վարչապետերը, կամ մեծ մասը, առնվազն Կարեն Կարապետյանը և Հովիկ Աբրահամյանը, երկուսն էլ Մոնումենտում տուն ունեն։ Այսինքն իրենց պատկերացրածը դա՞ է, որ պիտի գա վարչապետ, որին տան մեկ դրամ աշխատավարձ, բայց Մոնումենտում տուն ունենա։
Հաջորդը, էդ վարչապետը մեկ դրամ աշխատավարձով ո՞նց է ապրելու, ուտելիք ո՞նց է առնելու։ Երկու ձև կա, պետք է ինքը բիզնեսմեն լինի, որը փող ունի։ Սա ավտոմատ նշանակում է, որ իրենք ասում են, որ Հայաստանի վարչապետը երբևէ կարող է լինել միայն հարուստ մարդ, այսինքն միայն օլիգարխը կարող է վարչապետ լինել։
Հաջորդը, եթե հարուստ չի, ուրեմն իրեն սևով փող են տալու, ծրարով փող են տալու։ Դուք գիտեք չէ՞, որ 2018 թվի հեղափոխությունից առաջ պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների մի մեծ հատվածին ծրարով փող են տվել, պատգամավորներին ծրարով փող են տվել, ոչ միայն Հանրապետականին»,–ասաց նա։
Հարցին՝ քանի՞ մարդ է դրա համար դատվել այս իշխանության օրոք, Ռուբինյանը պատասխանեց. «Մեր իշխանության օրերին տարբեր բաների համար տարբեր մարդիկ դատվել են, չգիտեմ այդ հարցը պետք է տալ իրավապահներին։ Ես ասում եմ այն, ինչ եղել է, ես գիտեմ, որ դա եղել է և ես հույս ունեմ որ դա կբացահայտվի։ Ես գիտեմ, որ մարդիկ փող են ստացել ծրարով, չեմ չեմ կարող ասել՝ այ այսինչը ստացել է, բայց ես գիտեմ որ դա եղել է ու բոլորը գիտեն, դուք էլ գիտեք որ եղել է»։











