«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի փետրվարի 12-ին։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա պարզաբանել է, որ այդ անձի համար բարդ ժամանակաշրջանում երկրի ղեկավարումը կլինի պարտականություն, այլ ոչ թե իրավունք։ «Երբ երկրի ղեկավարը աղքատության մակարդակը 20%-ից կնվազեցնի գոնե մինչև 10%, միայն այդ ժամանակ մենք առիթ կունենանք խոսելու պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին։ Բայց ոչ հիմա, երբ երկիրն ամեն տարի պարտքն ավելացնում է 1,3 միլիարդ դոլարով։ Դրա ֆոնին պարգևավճարների ֆոնդը կազմում է 16 միլիարդ դրամ», - նշել է Կարապետյանը: