Ես իմ խոստացած ասուլիսը կտամ, խնդրում եմ եղանակային պայմաններն էլ են այն չեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 23–ին, դատարանից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ չցանկանալով պատասխանել հարցերին։
Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր՝ այս կրկեսին կանդրադառնանք, նա ասաց. «Անպայման կանդրադառնամ, կտեսնեք»։ Դա ասելուց հետո նա նստեց մեքենան և հեռացավ։
Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2023թ. դեկտեմբերի 5-ի հրապարակումը՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել»:











