Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին իր մասնակցությանը և նշել․ «Մասնակցել եմ, որովհետև ուզել եմ մասնակցել»։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ տաղանդ ունի և ե՞րբ հանրությանը կներկայացնի իր տաղանդը, Պապիկյանը պատասխանեց․ «Երբ կարտահայտեմ տաղանդներս, կտեսնեք։ Ես երաժշտական տաղանդ չունեմ»։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Երեւանի ռեստորաններից մեկում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստեղծած բենդի առաջին համերգը։ «Վարչաբենդի» համերգին ներկա է գտնվել ՔՊ-ի ամբողջ վերնախավը` անկախ տարիքից, իսկ միջոցառման հաղորդավարը եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։