«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է իր ընտանիքի եկամուտների ծագումը և Գլխավոր դատախազության գործողություններն անվանել «շոու»։ Ավելի վաղ դատախազությունը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով բռնագանձել Սաղաթելյանի գույքն ու եկամուտները։

Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ իրենց ընտանիքը 2016 թվականից զբաղվում է կառավարման ոլորտի բիզնեսով։ Այդ ընթացքում վճարվել է ավելի քան 600 միլիոն դրամի հարկ, իսկ ամսական 2,5 միլիոն դրամի չափով շահույթը փոխանցվել է հիմնադրամին։ Ներկայումս այդ գումարը կազմում է շուրջ 700 հազար դոլարին համարժեք դրամ։ Հենց այս գումարի ծագումն է անհասկանալի դատախազության համար։

«Դատախազությունն ասում է, քանի որ ինձ հայտնի չեն տվյալ, թե այդ ընկերությունը ինչ կարգի ներդրումներ է իրականացրել, հետևաբար չեն երևում աղբյուրները․․․ էդ ստացած շահույթը համարում ենք ապօրինի։ Դատախազությունը չի ուսումնասիրել ընկերության տվյալները։ Ընկերությունը կառավարող ընկերություն է և ներդրումներ չի արել։ Էս շոուն են անում՝ առանց տվյալներըն ուսումնասիրելու, որ այս ամբիոնից հայտարարեն «տեսեք գողերը, թալանչիները» հայտարարելու նպատակով», - նշել է Սաղաթելյանը։ Պատգամավորը հայտնել է, որ գաղափար չունի, թե որ անշարժ գույքն է պահանջում դատախազությունը. ինքն ունի ընդամենը մեկ բնակարան և մեկ ավտոկայանատեղի։

«Նրանք սառեցրին ամբողջ ընտանիքի հաշիվներն ու ունեցվածքը։

», - հավելել է պատգամավորը։