Իշխանությունները մեր ինքնության ոչնչացմանը ձգտող կողմի հետ զինադադարը ներկայացնում են որպես խաղաղություն։ Այս մասին փետրվարի 12-ին, խորհրդարանի հերթական նիստի ժամանակ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանին պաշտոնանկ անելու որոշման նախագծի քննարկման ընթացքում, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ չկա խաղաղություն, եթե չկան դրա հիմնական բաղադրիչները և ուժերի հավասարակշռությունը, այլ կա պարտված և հաղթած կողմ, և առաջինը կատարում է այն, ինչ ասում է վերջինը։ Նա նկատել է, որ հայկական ինքնության պահպանման ոչ մի նախադրյալ չկա այս «խաղաղության» շրջանակներում։ «Մենք մեր ինքնությունից հրաժարվենք, թուրքական ինքնությունը համարենք շատ լավը, նենց լավ բաներ կտան, ինչ ասես կտան՝ բենզինն էլ կտան, ամեն ինչ էլ կտան, միայն թե մենք չասենք, որ Հայկի ժառանգներն ենք ու Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները», - ընդգծել է Ռուստամյանը։

Նրա կարծիքով՝ Դաշնակցության դեմ պայքար է մղվում, քանի որ այն ինքնության կրողն է,և կուսակցության գործունեությունն ուղղված է դրա պահպանմանը։ «Մ», - նշել է պատգամավորը՝ դիմելով իշխանությանը։