ԱԺ-ը փետրվարի 13-ին շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքը։ Ընդհանուր առմամբ, օրակարգում ներառված են 29 հարցեր, բոլոր հարցերն արդեն քննարկվել են։

Այսօր տեղի կունենա քվեարկություն «Տեսալսողական զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի եւ Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի հանձնաժողովի անդամի պաշտոնից Հակոբ Հակոբյանին զրկելու վերաբերյալ։