Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետի թեկնածու կամ վարչապետ։ Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

«Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետի թեկնածու, Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել Հայաստանի վարչապետի թեկնածու, Վլադիմիր Սոլովյովը չի կարող լինել Հայաստանի վարչապետի թեկնածու, Մադուրոն չի կարող լինել Հայաստանի վարչապետի թեկնածու, Իլոն Մասկը չի կարող լինել Հայաստանի վարչապետի թեկնածու»,- ավելացրել է Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ անհնար է, որ նրա թեկնածությունը գրանցվի, քանի որ դա արգելված է Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով։

Սամվել Կարապետյանը կլինի «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն

https://news.am/arm/news/930168.html