Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն այսօր այցելել է գերեզմանատանը, որտեղ վերջին հրաժեշտն են տվել օրեր առաջ մահացած Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանին։ Այստեղ էր նաև  իրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Վերջինս առաջացավ դեպի կաթողիկոսը և նրանք ողջագուրվեցին։

Հիշեցնենք, որ նախօրեին Սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցու կարգ՝ ի հիշատակ Տաթև Սրբազանի։ Կարգին մասնակցել են բարձրաստիճան հոգեւորականներ տարբեր թեմերից։ Հատկանշանակ է, որ ներկա չէր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, որը ծառայում է հենց Սուրբ Գայանե եկեղեցում։

Նշենք, որ նա Նիկոլ Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին միացած եպիսկոպոսներից է։